Օրհնության գրեր Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներին

Օրհնության գրեր Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներին

Օրհնության գրեր Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներին

2020թ. պատերազմից հետո Դադիվանքի վանական համալիրում ծառայելը դարձել էր մի կողմից փորձություն, մյուս կողմից` երազանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները ծառայության էին կոչվում Դադիվանք և հերթափոխով պահպանում աղոթական կյանքը առաքելական շրջանի սրբավայրում:

Օրհնության գրեր Դադիվանքի վերջին սպասավորներին

Մինչև 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներ դարձան կամավորաբար ծառայության անցած հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և բարեշնորհ սարկավագներ Արսեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Էվինյանը: Հայր Դերենիկի ծառայության ժամկետը վաղուց էր լրացել, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Դադիվանքը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ` երկարեցին ծառայության երանելի ամիսները: Հայր Սուրբն ու սարկավագները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով են հիշում հինավուրց հայկական վանքում անցկացրած օրերի մասին:

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն ու խորին երախտագիտությունը հայտնեց հոգևորականներին` անձվեր սպասավորության համար: