Հիմնադրվել Հիմնադրվել է 2023 թ. սեպտեմբերի 9-ին՝ · Արցախից բռնի տեղահանված հավատացյալ ժողովրդի համար։

Սոցիալ · Հոգևոր · Հոգեբանական

Центр "Энца"

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, 2023թ. սեպտեմբերի 9-ին ծնվեց «Ընծա» կենտրոնը՝ մի խումբ արցախցի քրիստոնյաների հավատով ու նվիրումով։ Այն ստեղծվեց՝ միավորելու բարի սրտեր և հույս ու աջակցություն հասցնելու նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

«Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն facebook.com/yntsacenter

«Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրա անուշահոտությունը Տիրոջ առջեւ է։»։

— Սիրաք 31:7

Մեր նպատակն է կամավորական հիմունքներով, համագործակցելով Արցախում սոցիալ-հոգեբանական ոլորտի մասնագետների և կազմակերպությունների հետ, համախմբել բարի կամքի մարդկանց՝ ձևավորելով աջակցող համայնք, որը պատրաստ է իր ներդրումն ունենալ ֆինանսական և բարոյական օգնությամբ՝ նպաստելով կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի բարելավմանը։

2023 Հիմնադրում
20 + Проекты
7 Համագործակիցներ
Կամավորներ

Կենտրոնի Ծրագրերի Մասին

Կենտրոնը գործում է տարբեր ծրագրերով՝ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ՝ օգնելու մարդկանց և աջակցելու համայնքին։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Սուրբ Զատիկ, 2026

Սիրելի՛ հավատավոր զավակներ. Կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի Հարության փառավոր ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Ամեն տարի, Սուրբ Զատիկի լուսաշող…

Մանրամասն

«Արցախի բալիկներ» համույթ. արցախյան մշակույթը կենդանի է

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը դարձել է ոչ միայն հոգևոր և հոգեբանական աջակցության, այլև արցախյան մշակույթի պահպանման կարևոր վայր։ «Արցախի…

Մանրամասն

Հոգևոր-հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված արցախցիներին

Արցախի թեմի Ընծա սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ համագործակցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, շարունակվում է հոգևոր-հոգեբանական աջակցություն ցուցաբերվել Արցախից բռնի տեղահանված հավատավոր մեր ժողովրդին:…

Մանրամասն
Բոլոր Լուրերը

«Մարդու որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» Մտթ. 20:28

Քրիստոնեական ընկալման համաձայն մերձավորի հանդեպ սիրո, կարեկցանքի, և գթասրտության զգացումներ են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն։ Ըստ Ավետարանի մեր մերձավորն այն մարդն է, ով ունի մեր կարիքը, նաև նա, ով անշահախնդիր հոգ է տանում մեր մասին (Ղուկ. 10։ 30-37):

Ահա այս պարզ գիտակցումից ոգեշնչված, Արցախի համար օրհասական ժամանակահատվածում, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ քրիստոնյա արցախցիներով 2023թ. սեպտեմբերի 9-ին նախաձեռնել ենք հիմնել «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնը։ Մեր նպատակն է կամավորական հիմունքներով՝ համագործակցությամբ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող մերձավորների կարիքները:

Բարեգործությունը սիրո դրսևորումն է կարիքավորի հանդեպ, քանզի ողորմածությունը դիտարկվում է որպես կատարյալ վարքի դրսևորում, կենսակերպ, որը հաճելի է Աստծուն և որի համար Աստված վարձահատույց է լինում:

«Քանի որ կարիքավորները անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբոր և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր»:

Բ Օրենք 15:11

Կենտրոնի գործունեության ընթացքին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով.

Կենտրոնի կամավորները և նրանց գործունեությունը

Դ
Դավիթ ուրկ. Փաշայան կենտրոնի գործունեության պատասխանատու
Ա
Անի Անդրյան Учитель английского языка
Մ
Манушак Мурадян Детский психолог, психолог - консультант

Մեր կենտրոնի գործունեությունը կարող է ավելի ընդլայնվել և հասնել ավելի շատ կարիքավոր մարդկանց, եթե մեր կողքին ավելանան նոր կամավորներ։ Ձեր մասնակցությունը կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը դեպի լավը։ Կամավորագրվելու համար զանգահարեք՝

+374 (97) 75-12-76

«ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամ

«ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամի ստեղծման շարժառիթը 44-օրյա պատերազմն է և պատերազմից տուժածներին օգնելու մեծագույն ցանկությունը։

Մանրամասն

«ArmChurch» հավելված

Ճանաչել Քրիստոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով Հավելվածը ստեղծված է, որպեսզի օգտատերերին ավելի մոտեցնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Քրիստոսին։

Մանրամասն
Աջակցություն «ԸՆԾԱ» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնին

Սիրաք 35:11

«Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ եւ ընծա մատուցելիս եւ տասանորդն ուրախությա՛մբ ընծայիր»։