Ազգային օրակարգի հարցերը՝ Իտալիայի ուշադրության կենտրոնում

Ազգային օրակարգի հարցերը՝ Իտալիայի ուշադրության կենտրոնում

Ազգային օրակարգի հարցերը՝ Իտալիայի ուշադրության կենտրոնում

Una voce nel silenzio

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վերջերս այցելել է Իտալիա՝ «Una voce nel silenzio» ասոցիացիայի հրավերով: Ասոցիացիան, որը ջանում է հալածված քրիստոնյաների ձայնը լսելի դարձնել աշխարհի համար, այդ նպատակով արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո այց էր կատարել Արցախ:

Այս օրերին Վրթանես Սրբազանը ժամանել է Լոմբարդիա, որը ժամանակին ընդունել էր Արցախի անկախությունը: Սրբազան Հայրը այցելել է Լոմբարդիայի նահանգապետարան, հանդիպումներ ունեցել խորհրդականների, պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպումների ընթացքում խոսվել է Արցախի ներկայիս իրադրության մասին՝ քննարկելով քրիստոնյաների իրավունքների հարցը հետպատերազմյան շրջանում:

Քննարկումների շրջանակներում Խոսվել է նաև Ամարասում երիտասարդական կրթական, գիտական և ստեղծագործական կենտրոն բացելու ծրագրի մասին:

Մտահոգված լինելով այս օրերին մեր հայրենիքում ստեղծված լարված իրադրությամբ՝ Սրբազան Հայրը հարցազրույցներ է տալիս տեղական հեռուստաընկերություններին՝ նպատակ հետապնդելով բարձրացնել Իտալիայի քաղաքացիների իրազեկվածության աստիճանը ադրբեջանական հերթական ագրեսիայի նկատմամբ, որը կրում է հայ ժողովուրդը:



Una voce nel silenzio ադրբեջանական ագրեսիայի ադրբեջանական հերթական ագրեսիայի Ամարաս Արցախի անկախություն Իտալիա Լոմբարդիա հայ ժողովուրդ քրիստոնյաներ քրիստոնյաների ձայնը