վանական համալիր

Դադիվանք

Դադիվանք անունով մեկ այլ հանրաճանաչ և հիասքանչ վանք գտնվում է Թարթառ գետի ձախ ափին՝ Ստեփանակերտից 95 կմ դեպի հյուսիս: Սա ճարտարապետության հիանալի նմուշ է,  որը յուրահատուկ ներդաշնակությամբ միախառնվում է շրջակա միջավայրին: Եկեղեցին իր բազմաթիվ շինություններով գտնվում է անտառապատ լեռների ստորոտում: Դադիվանքը առաջին դարում քրիստոնեության քարոզիչ Սբ.Դադիի գերեզմանի տեղում, որը դաժան մահով է մահացել։

վանական համալիր

Գանձասար

Արցախի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը` Գանձասար վանքը, հպարտորեն կանգնած է Խաչեն գետի ձախ ափին գտնվող բլրի վրա: Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի թաղամասերից, եպիսկոպոսական նստավայրից, սեղանատնից և դպրոցի շենքից: Դարեր շարունակ այն արցախցիների համար մարմնավորել է քրիստոնեական ավանդույթներն ու ազգային:

Վանական համալիր Ամարաս

Ամարասի Վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղում: Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: V դարի սկզբում Ամարասի վանական համալիրում Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Վանքը  հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը:

Մեծառանից վանք Հակոբավանք

Արցախի պատմամշակութային գանձերից մեկը՝ Ս. Հակոբավանքը կամ Մեծառանից վանքը, վանական համալիր է, որը հիմնադրվել է 7-13–րդ դարերում։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։ Հակոբավանքը Մեծ Հայքում քրիստոնեություն տարածող և հրաշքներ գործող Հակոբ Մծբնեցու անունով է, որի աջը վանքում էր պահվում մինչև 19-րդ դարի վերջ։  Համալիրի տարածքում կան 40-ից ավել վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ։ 13-րդ դարում Ս. Հակոբավանքը եղել է կաթողիկոսների նստավայր։

վանական համալիր Շոշկավանք

Լեռնային բարձունքի վրա տեղակայված հրաշագեղ Շոշկավանքը կառուցվել է XII-XIIIդդ.: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, նախկին եկեղեցին տարածաշրջանի գլխավոր սրբավայրերից է եղել, որը վերանորոգվելով ներկայումս հանդիսանում է Արցախի ուշագրավ հուշարձաններից մեկը: Վանքի բարձր դիրքի շնորհիվ այն կարելի է տեսնել մեծ հեռավորությունից:

Արցախի թեմի առաջնորդ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

2021 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։

2,000+ Քրիստոնեության մուտքը Հայաստան
423 Ադրբեջանի կողմից օկուպացված վանքերն ու եկեղեցիները
Մանրամասն
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
2,000+ Քրիստոնեության մուտքը Հայաստան

Section Title

Process Cards

Description

Հայտարարություններ

Բոլոր Հայտարարությունները

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

2020 թ. նոյեմբերին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը, որի նպատակն է միջազգային հանրությանը, հասարակական տարբեր կազմակերպություններին համապարփակ տեղեկատվություն փոխանցել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ: Այս առիթով գրասենյակը իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2023 թվականի նոյեմբերին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն:

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում: