«Լույս Արցախի մանուկներին» ծրագրի վերսկսումը Երևանում

«Լույս Արցախի մանուկներին» ծրագրի վերսկսումը Երևանում

«Լույս Արցախի մանուկներին» ծրագրի վերսկսումը Երևանում

Սիրելի արցախցիներ,

Մինչ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում’ համագործակցությամբ «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ:

Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:

Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:

Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:

Ընդունելություն.

  • Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, յուրաքանչյուր շաբաթ օրերին ժամը`
    1. Առաջին խումբ — 10:30-12:00
    2. Երկրորդ խումբ -13:00-14:30,
  • Երևան քաղաք, Բաղրամյան 59գ, շաբաթ օրերին ժամը 15:00-ին և կիրակի օրերին ժամը 15:00-ին:
  • Էջմիածին քաղաք կիրակի՝ 15:30-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող սրահ (Նար-Դոսի փող., 1 շենք)։

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276: