Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով, որ այս օրերին բազմաթիվ արցախցիներ իրենց կամքից անկախ չեն կարողանում վերադառնալ Արցախ, կոչ ենք անում արձագանքել Երևանում գտնվող արցախցի երիտասարդների նախաձեռնությանը և վաղը՝ ս.թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարածքից ձեռնարկել մոմերով լուռ քայլերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ ի հիշատակ մեր սուրբ նահատակների:
