Ամենայն Հայոց Կաթողիկի օրհնությունը նորաօծ աբեղային

Ամենայն Հայոց Կաթողիկի օրհնությունը նորաօծ աբեղային

Ամենայն Հայոց Կաթողիկի օրհնությունը նորաօծ աբեղային

Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին:

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաօծ Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Հայր Աթանասը վերջերս է արժանացել քահանայական կոչման Գանձասարի վանքում և քառասնօրյա պահեցողության շրջանն անցկացրել Դադիվանքում։

Հանդիպման սկզբում Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց Հայր Աթանասին՝ անդրադառնալով Հայր Սուրբի ծառայությանը նախ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդությունում և ապա Արցախի թեմում:

Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Հայր Աթանասն իր ծառայությամբ մշտապես արդարացրել է հոգևոր առաջնորդի սպասելիքները և ամենուրեք արժանացել հարգանքի ու բարձր գնահատանքի։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց Հայր Աթանասին ձեռնադրության և անդրանիկ պատարագի մատուցման առիթով։
նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյան
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց երիտասարդ եկեղեցականին Դադիվանքում դժվարին պայմաններում նվիրյալ ծառայության և դրսևորած բարձր պատասխանատվության համար։
Վեհափառ Հայրապետը Արցախի թեմի առաջնորդի հետ զրույցում անդրադարձ կատարեց Դադիվանքում բնակվող եկեղեցականների ծառայության պայմաններին, վանքի հոգևոր առաքելությանը և ուխտավորների այցելություններին խոչընդոտող հանգամանքներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում առկա դժվարությունները կհարթվեն:

Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ Աթանաս աբեղային՝ մաղթելով ամուր հավատ և բեղուն հոգևոր սպասավորություն ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Եկեղեցու։

Ամենայն Հայոց Կաթողիկոս անդրանիկ պատարագ Դադիվանք Հայր Սուրբ ՀՀ Զինված ուժեր նորաօծ Աթանաս աբեղա Սրբազան Հայր