Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը Ասկերանում

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը Ասկերանում

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը Ասկերանում

Հայոց Եկեղեցու օրացույցում տոնական երանգով ընդգծված սեպտեմբերի 8-ը համարվում է ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի հրաշափառ ծննդյան տոնը։ Այս առթիվ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ և մեծ ոգևորությամբ տոնախմբվեց Տիրամոր ծնունդը։

Տոնի գաղափարով այս օրը Արցախի թեմում սահմանվել է նաև Ասկերանի Սուրբ Աստվածածնի Ուխտի օր։ Այդ կապակցությամբ Արցախի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ և ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Տեր Հայրը օրվա ավետիսը փոխանցեց հավատավորներին, ովքեր հոգևորականաց դասի առաջնորդությամբ միասնական աղոթք բարձրացրին՝ խնդրելով Աստվածամոր բարեխոսությունը։

Ասկերանի Սուրբ Աստվածածնի Ուխտի օր Ասկերանում ուխտի օր Սուրբ Աստվածածին Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը Տիրամայր Տիրամոր ծնունդը