Եկեղեցիներ ու վանքեր

Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. Ասկերանի շրջանում` Սբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), Հադրութի շրջանում` Սպիտակ Խաչը, Սբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), Մարտակերտի շրջանում` Գանձասարի վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Սբ. Հովհաննու Կարապետը, Սբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), Մարտունու շրջանում` Ամարասի վանքի Սբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), Շուշիի շրջանում` Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը, Սբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուսն էլ՝ XIX դ.), Քաշաթաղի շրջանում` Սբ. Համբարձմանը և Ստեփանակերտի Սբ. Աստվածածինը (նորակառույց)։ Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։

1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։

1989 — 2021  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արցախի թեմի առաջնորդ։

2021-ից Արցախի թեմի առաջնորդն է Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը